Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կապված է հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից: Որոշման մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Նշվում է, որ որոշման մասին հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը։

Հիշեցնենք` երեկ` մարտի 16–ին, ՀՀ Ազգային ժողովը առանց քվեարկության հաստատեց ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին` կառավարության ընդունած որոշումը։

«Բանակը պատրաստ է երկրում արտակարգ դրության». Փաշինյան

ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունը կգործի մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։

Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակով։

Նշենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակված լւնելու 52 հաստատված դեպք կա։

Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության