Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 000 հետազոտություն են անցկացրել

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, թե կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացրել և ում են ստուգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորն արդեն ավելի քան 116 հազար հետազոտություն է անցկացրել կորոնավիրուսի հայտնաբերման համար: Միայն վերջին մեկ օրում մոտ 6 հազար հետազոտություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով գերատեսչությանը։

Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Չարենցավանից են

«16.03.2020 - ի դրությամբ անցկացվել է 116 061 լաբորատոր հետազոտություն, որոնք իրականացրել են Ռոսպոտրեբնադզորի հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնները։ Ստուգվել են այն մարդիկ, որոնք ժամանել են նոր կորոնավիրուսային վարակի առումով անբարենպաստ երկրներից», - նշվում է հաղորդագրության մեջ:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 17-ի առավոտվա դրությամբ հասել է 182,683–ի, զոհերի թիվը` 7173-ի։

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվելու 52 հաստատված դեպք։ Մարտի 16-ի երեկոյան երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին՝ միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։