Էջմիածնի մուտքի մոտ նկարահանում իրականացնելիս` Sputnik Արմենիայի լուսանկարիչը նկատել ու ֆիքսել է մի կադր, որն ասես ֆիլմից լինի։
Հայաստանում, ինչպես և աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված համընդհանուր մոբիլիզացիայի օրերին դիմակը դարձել է ամենապահանջված ապրանքներից մեկը։ Ինչ-որ պահի դրանք «վերացրել» էին Հայաստանի դեղատներից, սակայն հիմա իրավիճակը կարծես թե կարգավորվել է։
Sputnik Արմենիայի լուսանկարչին հաջողվել է անմահացնել մի կադր, որում դիմակով լրագրողն աշխատում է Mask (անգ․ «դիմակ») գրությամբ բեռնատարի ֆոնին։
Մեր նկարահանող խումբն աշխատում էր Էջմիածնի հսկիչ-անցակետում, որտեղ բժիշկները ոստիկանների օգնությամբ չափում են մարդկանց ջերմությունն ու ստուգում են քաղաքից դուրս եկող վարորդների և ուղևորների առողջական վիճակը։
Նշենք՝ հենց Էջմիածինն է դարձել կորոնավիրուսի տարածման օջախը Հայաստանում, այնտեղ նշանադրության արարողության ժամանակ Իտալիայից վերադարձած մի կնոջից մի շարք մարդիկ են վարակվել։
Որոշ ավիաընկերություններ դադարեցնում են իրենց թռիչքները
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72-ի։ Մարտի 16–ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։