Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար

Կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորում են այն քաղաքացիներին, որոնք ունեն ախտանշաններ` ջերմություն, հազ, այցելել են այլ երկրներ, կամ էլ շփվել են վարակակրի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 նոր թեստ կունենա: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հաղորդեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Ինչ են քաղաքացիներն ամենաշատը գնել այս օրերին. արդյո՞ք խուճապի առիթ կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 64-ի

«Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը բավարար է։ Թեստերի ձեռքբերման պրոցեսը շարունակական բնույթ է կրում, այսինքն, նոր խմբաքանակը ստանալուն զուգահեռ` մենք նաև ուրիշ խմբաքանակ ստանալու քայլերն ենք անում»,–ասաց փոխնախարարը։

Նանուշյանի խոսքով` թեստավորվում են այն քաղաքացիները, որոնք ունեն ախտանշաններ` ջերմություն, հազ, այցելել են այլ երկրներ։ Բացի այդ, թեստավորվում են նրանց, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակակրի հետ ու ունեն ախտանշաններ։

Անդրադառնալով կորոնավիրուսով 64 վարակակիրներից երկու թոքաբորբ ունեցողներին`փոխնախարարը նշեց, որ նրանք միջին տարիքի են և թեթև են տանում թոքաբորբը։ Նանուշյանը վստահեցնում է` նրանց բուժումն արդյունավետ է լինելու։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը՝ արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:

Ընդհանուր առմամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 64 դեպք է գրանցվել։ 

ՀՀ արդարադատության փոխնախարարն ինքնամեկուսացած է