Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է` Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չհամապատասխանող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրեն նշանակելու կարգադրություններ է ստորագրել։

Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, հետո ռեանիմոբիլով տեղափոխվել հիվանդանոց»

Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գրիգորյանը նույն համայնքի ավագանու անդամ Ա.Ս.-ի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջ՝ Կ.Ֆ.-ին պաշտոնի նշանակելու համար խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները։ Համաձայն դրա՝ հայտնաբերելով համագյուղացի Կ. Ֆ.-ի՝ համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ իրեն հասցեագրված դիմումին կից դիպլոմի պատճենի բացակայությունը` նա այդ հանգամանքն անտեսել է և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին:

Բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ի հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի` Կ.Ֆ.-ն հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը:

Բացի այդ, Զ.Գրիգորյանն անտեսել է մի շարք օրենքների պահանջներ և նույն Կ.Ֆ–ին նշանակել է նաև «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն, այն դեպքում, որ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքներով գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի գործն ուղարկվել է դատարան

Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել է կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանն ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա. դատավորը վատառողջ է