ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, գանձապետական հաշիվը բացվել է, քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ են ստացել։
«Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72-ի։ Մարտի 16–ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հայաստանում արտակարգ դրությունը համակարգող պարետատունն առաջին նիստն է գումարել