ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել նախկին իշխանության ներկայացուցիչները։ Տեղեկությունը հաղորդում է «Հրապարակ» թերթը։
«Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Մասնավորապես, ԱԺ-ում կայացած փակ քննարկմանը հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը»,–նշված է հոդվածում։
Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են երկրում կորոնավիրուսով պայմանավորված` հնարավոր տնտեսական անկման հարցերին: Իշխանությունը մտադիր է ձևավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից:
«Հրապարակը» փորձել է Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցել է, որ եղել է փակ քննարկում ու որոշում, և որ չեն խոսելու այդ մասին: