Ինչ են քաղաքացիներն ամենաշատը գնել այս օրերին. արդյո՞ք խուճապի առիթ կա

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ օճառը, զուգարանի թուղթը, անձեռոցիկը Հայաստանում չեն վերջանա. անհանգստանալու կարիք չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց, որ Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի խնդիր չկա։

«Մենք շուկայում 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, և այս պահին անհանգստացնող ոչինչ չկա։ Ամենաշատն այս օրերին նպարեղեն են գնել, սակայն մեր պահեստներում դեռ կա նպարեղեն, ինչպես նաև նպարեղենի պաշար կա, որն առաջիկայում կստանանք»,–ասաց նա։

Անդրադառնալով սպիրտի գնի բարձրացման լուրերին` Գևորգյանը հերքեց դրանք։ Նրա խոսքով` խոշոր առևտրային ցանցերում ամենօրյա ստուգումներ են իրականացվում. գնի բարձրացում չեն ֆիքսել։

Փաշինյանը հայտնեց` կորոնավիրուսի դեպքերից քանիսն են կապված Էջմիածնի և արտադրամասի հետ

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց` ալյուրի գնի թանկացում նույնպես չի եղել, սակայն որոշ ապրանքներ թանկացել են դոլարի, ռուբլու գների տատանման հետ կապված։ Նա նշեց, որ երբ քաղաքացիներն ահազանգում են գների բարձրացման մասին, ցանկալի է, որ խանութների տեղն էլ ասեն։

ԱԺ-ում հյուրին թույլ չտվեցին հանել բժշկական դիմակը. նա էջմիածնից է

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց` այսօր երկու վարույթ են հարուցել ալկոգելի վաճաքի հետ կապված. երկու դեպքում էլ ինտերնետ տիրույթում բարձր գնով ալկոգել են վաճառել, սակայն ոչ գործարանային արտադրության։ Նա վստահեցրեց` ալկոգելի արտադրությամբ զբաղվող երեք խոշոր ընկերությունները վերջին 3 ամսիների ընթացքում դրանց գինը չեն բարձրացրել։ Իսկ ահա դիմակների շուկայում կա գնի բարձրացում։

«Իսկ ոչ պարենային ապրանքների մասով` օճառի, զուգարանի թղթի և անձեռոցիկի, անհանգստանալու կարիք չկա։ Հայաստանում կա դրանց արտադրություն»,–ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում լուսանկարներ էին հայտնվում, որտեղ երևում էր, որ մարդիկ խուճապահար մեծ քանակությամբ գնումներ են կատարում սուպերմարկետներից։

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 52 դեպք կա։

Հայաստանում մարտի 16–ի ժամը 18։00–ից մինչև ապրիլի 14–ի ժամը 17։00–ը ներառյալ արտակարգ դրություն է հայտարարված։

Աշխատատեղերի կրճատում, ավելի քիչ հարկային մուտքեր. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը