Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78. նախարարը նոր տվյալներ է հաղորդել

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` արդեն 600 մարդ մեկուսացված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78։ Տեղեկությունը Facebook—ի ուղիղ հեռարձակման ժամանակ հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը։ Նրա խոսքով` 18 վարակակիրները ոչ մի ախտանշան չեն ունեցել։ Իսկ վեց նոր դեպքերն էլ կապված են եղել արտադրամասի վարակակիրի հետ։

Արտակարգ դրության օրերին մեր երկիրը հեռահաղորդակցության խնդիր չի ունենա. նախարար

«Եթե չհետազոտվեին, չէին էլ իմանա։ Մյուսներից միայն 2-ի մոտ էր թոքաբորբ հայտնաբերվել, հնարավոր է` բուժվել է, դեռ չգիտեն, որովհետև ռենտգեն հետազոտությամբ է դա պարզ դառնում, ռենտգենը ցուցված է 7-րդ օրը»,–ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ 600 մարդ արդեն մեկուսացված են։

Նշենք, որ Հայաստանում վարակված անձանց ընդհանուր թիվը մարտի 17–ի ժամը 18։00–ի դրությամբ 72-ն էր, մեկն արդեն առողջացել է։ Այս պահին նրանց ավելացավ ևս 6–ը։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված քայլերին աջակցելու համար բացվել է գանձապետական հաշիվ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։