Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահովներին

Պահեստավորված սնունդը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին ըստ առաջնահերթության բաժանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնում է, որ համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին. Վիրաբյանն այս մասին գրում է Facebook սոցցանցի իր էջում։

Սպիրտը չպետք է կտրուկ թանկանա, պետք է վերջ տալ շահարկումներին․ գործարանի տնօրեն

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը»,–գրել է նա։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին։ Նրանց սոցիալական ապահովության բաժիններն ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվեց

Հիշեցնենք, որ մարտի 16–ին որոշում կայացվեց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այն կտվի մինչև ապրիլի 14-ը, ժամը 18–ը։

Այս պահին Հայաստանում կոորնավիրուսով վարակվածների թիվը 64-ն է։