Պարետն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան

Տիգրան Ավինյանը հայտնել է նաև, թե որ երկրներից եկող ՀՀ քաղաքացիները միանգամից կմեկուսացվեն։
Sputnik

 

ՀԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանը որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ։

Արտասահմանցիները չեն կարողանա մուտք գործել Վրաստան

«Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից՝ այսօր որոշել եմ, որ 16 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի»,–ասել է Ավինյանը:

Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել

Այդ երկրների շարքն են դասվում Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը։

Ավինյանը միաժամանակ հայտնում է, որ չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցների վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները:
Հիշեցնենք` երեկ որոշում կայացվեց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այն կտևի մինչև ապրիլի 14-ը, ժամը 17։00–ն ներառյալ։