Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց

Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են տարբեր կարգի սպորտային մրցաշարեր ու մրցումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Եվրոպական երկրների ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, այսօր որոշում է կայացրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը:

Ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա

Պաշտոնապես Ֆուտբոլայի Եվրոպայի առաջնության նոր ժամանակացույց է նշանակվել 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Այս մասին տեղեկացնում է  Եվրոպայի առաջնության Twiter–ի պաշտոնական էջը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը նախատեսվում էր անցկացնել տարբեր երկրների 12 քաղաքներում: Արդյոք կփոփոխվի անցկացման քաղաքների ցանկը` հայտնի կդառնա ավելի ուշ:

Եվրոպայի առաջնության հետաձգումը հնարավորություն կտա ֆուտբոլային ազգային ասոցիացիաներին ավարտին հասցնել 2019/20 թթ մրցաշրջանը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով նույնպես դադարեցվել էր:

ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշարերը

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով արդեն հետաձգվել են Գեղասահքի աշխարհի առաջնությունը, Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, դադարեցվել են ֆուտբոլային համարյա բոլոր առաջնությունները Եվրոպայում։, Դադարեցվել է նաև բասկետբոլի ազգային ասոցիացիայի  առաջնությունը, հոկեյի ազգային լիգան: Հետաձգվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարեր ըմբշամարտում, բռնցքամարտում։