ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի` մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չի կայանա։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՊՀ կայքում։
«Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու:Նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ, թե երբ կնշանակվի ընտրության օրը` հայտնի կլինի հետագայում։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։
Սպիրտը չպետք է կտրուկ թանկանա, պետք է վերջ տալ շահարկումներին․ գործարանի տնօրեն
Հիշեցնենք` մարտի 16–ին որոշում կայացվեց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այն կտվի մինչև ապրիլի 14-ը, ժամը 18–ը։