ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դրսում բենզինի գնի որոշակի նվազում է սպասվում, ինչը որոշ ժամանակ անց կանդրադառնա նաև Հայաստանի վրա. կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Բենզինի գնի հետ կապված վարույթ է հարուցվել, քանի որ գինը 390 դրամ է (անհիմն նվազում կա)։ Այսինքն` խոսքը վերաբերում է մանրածախ շուկայում ռեգուլյար բենզինին»,–ասաց նա։
Գևորգյանի խոսքով` այն, որ նավթի շուկայում գնի նվազում կա, շատ քիչ կարող է ազդել բենզինի գնի նվազման վրա։ Նա նշեց` նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս, այսինքն` նավթի գնի 30 տոկոս անկումը կարող է 3 տոկոս ազդեցություն ունենալ բենզինի գնի վրա։
ՏՄՊՊՀ նախագահը նշեց` բենզինի գնի նվազեցման կանխատեսման առումով շուտով հրապարակում կունենան։
Վարչապետին ճիշտ տեղեկություն չեն տալի՞ս. ինչ նկար են ուղարկել Փաշինյանին
Հիշեցնենք, որ օրերս նավթի գները 30%–ով նվազեցին, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ դրա երկարացման շուրջ։ Նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքը։ Նավթի գների ներկայիս անկումը ամենառեկորդայինն է 1991 թվականից ի վեր (Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո)։
Ինչ են քաղաքացիներն ամենաշատը գնել այս օրերին. արդյո՞ք խուճապի առիթ կա