Արտասահմանցիները չեն կարողանա մուտք գործել Վրաստան

Կորոնավիրուսի պատճառով միայն Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել վաղվանից արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան:

«Մարտի 18-ից, 00։00-ից սկսած Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 34 անձ կա։ Հիվանդությունից մահանալու որևէ դեպք, բարեբախտաբար, չի գրանցվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ 64 վարակակիր կա։

Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար