Ucom–ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի, բացի մեկից

Բաժանորդները կկարողանան սպասարկման կենտրոն մտնել միայն պաշտպանիչ դիմակով։ Ընդ որում` սրահ մտնելուց առաջ կչափեն նրանց ջերմությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ucom ընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:

Beeline-ը փակում է բոլոր գրասենյակները և երկարաձգում վճարումները

«Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով»,– նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կենտրոնն աշխատելու է ամեն օր 10:00-17:00։ Բաժանորդները կարող են սպասարկման սրահ մուտք գործել միայն դիմակով։ Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի։

Երեկվանից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։