ՌԱԴԻՈ

Պիպոյան. «Սուպերմարկետներում գնումների քաոտիկ աժիոտաժն արդարացված չէ»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սուպերմարկետներում առաջացած գնումների աժիոտաժին և ապրանքների հնարավոր գնաճին։
Sputnik
Պիպոյան. «Սուպերմարկետներում գնումների քաոտիկ աժիոտաժն արդարացված չէ»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ`բացասական առումով կանխատեսելի էր այն, ինչն այժմ տեղի է ունենում, որովհետև մարդիկ «արտակարգ իրավիճակ» բառերը լսելուց հետո չէին լսելու ամեն ինչ ու շատ չգնելու հորդորները։

Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ

«Մարդկանց գրոհի պարագայում խանութները կարող են մի պահ դատարկվել, բայց դա կտևի ընդամենը մեկ օր, որովհետև ՏՄՊՊՀ–ի նախնական գնահատումների համաձայն` Հայաստանն ունի առնվազն մեկ ամսվա սննդի պաշար, եթե անգամ ոչ մի ներկրում չիրականացվի։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ սուպերմարկետներում գնումների քաոտիկ աժիոտաժն արդարացված չէ։ Սուպերմարկետներն իսկապես գրոհելու կարիք չկա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ինչ վերաբերում է ապրանքների հնարավոր գնաճին, ապա Պիպոյանը կարծում է, որ դա մեծապես  կախված է ՏՄՊՊՀ–ի գործունեությունից, մրցակցային մարմնի աշխատանքի հետևողականությունից։

Վարչապետին ճիշտ տեղեկություն չեն տալի՞ս. ինչ նկար են ուղարկել Փաշինյանին

Հասարակական կազմակերպության նախագահի համոզմամբ` կան զսպող մեխանիզմներ, և պետք չէ անտեղի խոսել գնաճի մասին, ինչը կհանգեցնի խուճապի։ Պետությունը կառավարելու է ռիսկերը, հետևաբար, կարիք չկա մեծ քանակությամբ գնումներ կատարել` բարենպաստ պայմաններ ստեղծելով սպեկուլյատիվ էֆեկտների համար, որովհետև չի բացառվում, որ նման դեպքերում փոքր բիզնեսը ևս կարող է գրոհել սուպերմարկետները և այդտեղից գնած ապրանքներն ավելի թանկ վաճառել։ Նման իրավիճակից խուսափելու համար Պիպոյանը խորհուրդ է տալիս գնաճային կանխատեսումներ չանել, իսկ ՏՄՊՊՀ–ին հորդորում է լինել հետևողական, որպեսզի մարդիկ էլ հանգիստ լինեն ու չգրոհեն սուպերմարկետները։