Օգնության ձեռք տարեցներին և բուժաշխատողներին․ Կարմիր խաչի կամավորներն օպերատիվ կարձագանքեն

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ կամավորները կիրականացնեն մի շարք ծառայություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայկական կարմիր խաչ ընկերությունը հանդես է գալիս Հայաստանում արտակարգ ռեժիմի պայմաններում ՀՀ քաղաքացիներին, առողջապահության նախարարությանը և տարեցներին աջակցելու նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Առողջապահության նախարարությունը հայտարարում է կամավորների ընդունելություն

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում Հայկական Կարմիր խաչի Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները  Երևանում, Գավառում, Դիլիջանում կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։

Մեկ այլ նախաձեռնությամբ ընկերության կամավորները կաջակցեն միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցերում։

ՀԿԽԸ կամավորները նաև առցանց կապի կպահպանեն Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ, կտեղեկանան նրանց կարիքների մասին, և դրանք կփոխանցեն  ոլորտային պատասխանատուներին։

Պաշտպանության նախարարությունում դադարեցվում է թղթային տարբերակով որևէ գրության ընդունումը

Ընկերության թարգմանիչներն էլ կօգնեն, որպեսզի Առողջապահության նախարարություն զագահարած օտարալեզու քաղաքացիները ստանան իրենց հարցերի պատասխանները։

Կամավորները նաև հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը իրազեկման թռուցիկներ կբաժանեն․ նրանք առցանց հարթակներում ևս իրազեկող նյութեր ու  հոլովակներ կտարածեն։

Նշենք, որ Հայաստանում երեկվանից արտակարգ դրություն է հայտարարվել։