Էջմիածնի հսկիչ անցակետի աշխատանքը լուսանկարներով

Sputnik

Էջմիածնի գլխավոր ելքի հարևանությամբ՝ հսկիչ անցակետի մոտ ավտոբուս ու ոստիկանական մի քանի մեքենա է կանգնած։ Մոտ երկու տասնյակ ոստիկաններ ու բուժաշխատող երկու կանայք անդադար աշխատում են։ Յուրաքանչյուր մեքենայի ուղևորներն ու վարորդները ջերմաչափվում են։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Եթե ջերմությունը գերազանցում է 37 աստիճանը, մեքենան կանգնեցնում են, վարորդը և ուղևորները դուրս են գալիս, ջերմությունը նորից է չափվում։ Եթե թիվը փոխվում է, նրանց բաց են թողնում, եթե ոչ՝ արձանագրություն են կազմում ու տաքություն ունեցող մարդկանց ուղարկում են Էջմիածնի բուժկետ։ Մեխանիզմը շատ պարզ է։

Հանկարծակի լսում ենք տարիքով կնոջ ձայն․ ասում է, որ հիվանդանոց է շտապում։ Այնտեղ նրա հարսն իր առաջին թոռանն է ծննդաբերում։

«Տղաներ, խնդրում եմ, արագացրեք։ Հետո ձեզ համար շոկոլադ կբերեմ», - ուրախ ասում է կինը։

Ոստիկանները հարցնում են՝ երեխայի անունն ինչ են դնելու, կինը չգիտի, մինչդեռ սեռի մասին հարցին ուրախ բացականչում է՝ տղա է։

Բոլորը սկսում են ծիծաղել ու բուժաշխատակցին են կանչում, որ առանց հերթի չափեն ծննդատուն շտապողների ջերմությունը։ Ամեն ինչ կարգին է։ Նրանց բաց են թողնում։

Հետո անցակետին է մոտենում հիվանդանոցներից մեկի բժիշկը, նա ոստիկաններին մի տուփ ձեռնոց է բերել։

«Մեզ մոտ մարդիկ լավն են, հիմնականում լսում են, դիմակ են հագնում։ Նույնիսկ օգնում են», - ասում է ոստիկանության աշխատակիցը։

Օգնության ձեռք տարեցներին և բուժաշխատողներին․ Կարմիր խաչի կամավորներն օպերատիվ կարձագանքեն

Մինչ նա խոսում է, իրավապահ մարմինների մեկ այլ աշխատակից նրան ջրի շիշ է մեկնում։ Ոստիկանները լավ պատրաստված են ու գիտեն՝ որքան կարևոր է հետևել անվտանգության կանոններին ու շատ ջուր խմել։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 78 հաստատված դեպք կա։ Քաղաքացիների զգալի մասը վարակվել է Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի ժամանակ։ Քաղաքը կիրակի օրվանից փակ է։ Բաց են միայն երեք հիմնական ճանապարհները։ Հսկիչ անցակետեր են սահմանվել։ Երեկվանից Հայաստանում մեկ ամսով (մինչև ապրիլի 14) արտակարգ դրություն է հայտարարվել։

1 / 24
Էջմիածնի ելքի մոտ գործող հսկիչ անցակետ (2020 թվականի մարտի 17), Արմավիր
2 / 24

3 / 24

4 / 24

5 / 24

6 / 24

7 / 24

8 / 24

9 / 24

10 / 24

11 / 24

12 / 24

13 / 24

14 / 24

15 / 24

16 / 24

17 / 24

18 / 24

19 / 24

20 / 24

21 / 24

22 / 24

23 / 24
Էջմիածնի ելքի մոտ գործող հսկիչ անցակետ (2020 թվականի մարտի 17), Արմավիրр
24 / 24