ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ենելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի պաշտոնական էջից։
«Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին
Իսկ այն քաղաքացիներին, որոնք պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, ԱԳՆ-ն հորդորում է մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար:
«Վերին Լարսի» անցակետում խցանվածների թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն․ պարզաբանում է ԱԳՆ-ն
Միաժամանակ նշվում է, որ ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: