Ղազախստանում արտակարգ դրություն է. արգելվել է օտարերկրացիների մուտքը երկրի տարածք

Ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով։ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը ժամը 07։00-ը։

«Հռոմից Երևան ժամանածները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր». Ավինյան

«Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Նշված սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների նկատմամբ.

  • Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ,
  • ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,
  • Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,
  • Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին կազմում է 169,719 մարդ, առողջացել է 77,776 մարդ, մահացել` 6518–ը։

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկածով մարդկանց նույնականացնող տվյալներ. ՄԻՊ