ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- գրել է նա։
Մինչ այս Հայաստանում վարակվածների թիվը 30 էր, նրանցից մեկը առողջացել է։
Հիշեցնենք` կառավարությունն արդեն ընդունել է Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, որն արդեն մի քանի ժամ է, ինչ քննարկում են ԱԺ-ում։