Ունենք ևս 2 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածները դարձան 30–ը. Թորոսյան

Առողջապահության նախարարը գրել է, թե որ դեպքերի հետ են փոխկապակցված նոր վարակվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Facebook-ի իր էջում նման գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ հանրագումարով այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Հիշեցնենք` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մոտ 300 քաղաքացի գտնվում են կարանտինում։

Մարզային հիվանդանոցներն օգնության կհասնե՞ն Երևանին. կորոնավիրուսը մարզերի տեղը «գիտի»

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Հայկական հումորը սահմաններ չունի, կամ ծիծաղում ենք անգամ կորոնավիրուսի վրա