Սակայն պատմության ընթացքում եղել է նաև հսկայական տարածքի վաճառքի շատ հայտնի գործարք, որը տեղի է ունեցել հենց մարտին: Այո, խոսքը, Ալյասկայի մասին է:
Մինչև հիմա էլ Ռուսաստանում չեն դադարում վեճերն այն մասին, թե ով վաճառեց, ինչպես վաճառեց և ինչու վաճառեց: Նախ՝ այն մասին, թե ով վաճառեց: Ռուսաստանցիների մի մասը համոզված է, որ Ալյասկան ամերիկացիներին վաճառել է Եկատերինա Երկրորդ թագուհին: Չգիտեմ՝ երևի պատճառն այն է, որ մարդիկ համոզված են՝ միայն օտարը կարող էր նման բան անել, իսկ Եկատերինա Երկրորդը, իրոք, ծագումով ռուսների հետ որևէ առնչություն չի ունեցել: Ռուսաստանյան հայտնի երաժշտական խումբ կա՝ «Լյուբե», խոստովանեմ՝ ես էլ եմ հավանում: Եվ այդ խմբի երգերից մեկում, որը նվիրված է Ամերիկային և Ալյասկային, էսպիսի տող կա՝ «Екатерина, ты была не права», «Եկատերինա, դու ճիշտ չէիր»։ Այսինքն՝ ուզում են ասել՝ ինչու վաճառեցիր մեր հարազատ Ալյասկան:
Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ
Ի դեպ, այսպիսի մի վարկած էլ է շրջանառվում՝ իբր Եկատերինան իրականում Ալյասկան ամերիկացիներին ոչ թե վաճառել է, այլ վարձակալության է տվել 100 տարով: Ինքը ռուսերեն լավ չի իմացել, ինչ-որ մեկին հանձնարարել է գրել հետևյալ նախադասությունը, ռուսերեն այսպես է հնչում. «Պերեդայոմ Ալյասկու նա վեկ»: Եթե այդ «նա վեկ»-ը առանձին ես գրում, հասկանալի է, որ խոսքը մեկ դարի մասին է՝ այսինքն՝ մեկ դարով ենք ձեզ հանձնում Ալյասկան: Բայց նա, ով իբր գրել է այդ նախադասությունը, ուղղագրությունից թույլ է եղել ու «նա վեկ»-ը միասին է գրել: Իսկ «նավեկ»-ը, ինչպես հասկանում եք, նշանակում է ընդմիշտ:
Իրականում այս ամենը պարզապես լեգենդ է: Նման բան, բնականաբար, երբեք չի եղել, իսկ Եկատերինա Երկրորդը, օտարազգի լինելով հանդերձ, ոչ միայն մի կտոր հող էլ չի վաճառել օտարներին, այլև շատ տարածքներ է միացրել Ռուսաստանին, այդ թվում նաև Ղրիմը:
Ալյասկան ամերիկացիներին վաճառել է Եկատերինա երկրորդի ծոռը՝ Ալեքսանդր երկրորդը: Ինչու: Տվյալ դեպքում դեր է խաղացել հիմնականում երկու հանգամանք: Առաջինը նույն Ղրիմի հետ է կապված:
Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ
19-րդ դարի կեսերին, եթե հիշում եք, տեղի ունեցավ Ղրիմի պատերազմը, և Ռուսաստանը պարտություն կրեց: Հաղթողների թվում էր նաև Մեծ Բրիտանիան: Եվ թուլացած Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ մտավախություն ուներ, որ եթե Ալյասկան շտապ կերպով չվաճառեն, բրիտանացիները այն պարզապես կխլեն ռուսներից՝ առանց փոխհատուցման:
Երկրորդ հանգամանքը: Դասագրքերից էլ գիտենք, որ 1861 թվականին Ռուսաստանն ագրարային ռեֆորմ իրականացրեց, վերացրեց ճորտատիրական իրավունքը, այսինքն` ազատ արձակեց գյուղացիներին, որոնք մինչ այդ փաստորեն ճորտատերերի սեփականությունն էին համարվում:
Կալվածատերերը դրա դիմաց պետք է պատկառելի փոխհատուցում ստանային, իսկ փող չկար: Եվ Ռուսաստանը 15 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտք վերցրեց Ռոտշիլդներից: Անցավ մոտ 5 տարի, եկավ պարտքը վերադարձնելու ժամանակը: Փող չկար: Այդ ժամանակ, ըստ որոշ պատմական աղբյուրների, ցարի եղբայրը՝ Կոնստանտին Նիկոլաևիչ Ռոմանովը, շատ պարզ առաջարկ արեց՝ եկեք վաճառենք մի բան, որը մեզ պետք չէ: Երկար մտածելուց հետո եկան այն եզրակացության, որ Ռուսաստանին պետք չէ Ալյասկան:
Ի վերջո գործարքը կայացավ, 1867 թվականին Վաշինգտոնում ստորագրվեց, այսպես ասենք, Ալյասկայի հանձնման-ընդունման պայմանագիրը: Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ, երբ Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, սկսվեցին խոսակցություններն այն մասին, թե արդյոք հնարավոր չէ վերադարձնել նաև Ալյասկան: Ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողը հենց այդ հարցն ուղղեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի առաջնորդը ժպիտով պատասխանեց. «Բայց ձեր ինչին է պետք այդ Ալյասկան: Եթե հետ բերենք, այնտեղ աշխատողներին պետք է լրացուցիչ փող վճարենք հյուսիսային պայմաններում ապրելու համար: Միայն ավելորդ հոգսեր ու ծախսեր: Թող մնա ամերիկացիներին»։