Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ են արվել Իտալիայից Հայաստան ժամանած ուղևորների դիմավորելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Իտալիայից հատուկ չվերթով երեկ` մարտի 15-ին ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումները սկսվել են դեռ օդանավից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում։ Ուղևորների դուրս գալուն պես` համապատասխան մասնագետների կողմից ինքնաթիռի սրահում անցկացվել են ախտահանման միջոցառումներ` վարակի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

Անմիջապես բոլոր ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում։ Լրացվել են հասցեական քարտեր։ Ձեռնարկվել են համապատասխան անվտանգության քայլեր՝ բացառելու օդանավակայանի անձնակազմի վարակվելու հավանականությունը։

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան

Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Հայաստան են ժամանել 67 քաղաքացի։

Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին վարակակիրը, որի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին, 29-ամյա մի տղամարդ էր, որն Իրանից էր եկել Հայաստան։ Նա արդեն իսկ կազդուրվել է։

Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Փաշինյանը վերադառնում է. երկրորդ թեստն էլ է բացասական