Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում, որտեղ առաջինն էր հայտնաբերվել կորոնավիրուսը, մահվան 14 նոր դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա` մարտի 16–ի դրությամբ, արդեն հասել է 169 719–ի. նրանցից 77 776–ը բուժվել է, 6518–ը` մահացել: Թարմացված տվյալները հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքը։

Ունենք ևս 2 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածները դարձան 30–ը. Թորոսյան

Վարակի տարածման առումով շարունակում են ցուցանիշները բարձր մնալ Չինաստանում և Իտալիայում` Չինաստանում 80 860 վարակակիր կա, իսկ Իտալիայում նրանք 24 747–ն են։

Վրաստանը և Ռուսաստանը ժամանակավորապես փակում են սահմանը

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահվան 14 նոր դեպք է գրանցվել։ Ավելին, եթե Իտալիայում երեկվա դրությամբ COVID-19-ով վարակվել էր 21 157 մարդ, մահացել` 1141-ը, ապա այսօր արդեն իսկ կա վարակի 24 747, իսկ հիվանդությունից մահացության` 1809 դեպք։ 

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Նրանցից մեկն արդեն առողջացել է։

Ղազախստանում արտակարգ դրություն է. արգելվել է օտարերկրացիների մուտքը երկրի տարածք