ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Խրախուսական պատվոգրով կպարգևատրվի առաջին պացիենտը, որն իր բարձր ինքնագիտակցությամբ հաղթահարեց հիվանդությունը։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին նշեց, որ կառավարությունն արտահերթ նիստ կգումարի` քննարկելու կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
«Արտահերթ նիստը տեղի կունենա այսօր` ժամը 15.00-ին։ Այն կլինի բաց ու ուղիղ եթերով հնարավոր կլինի հետևել դրան»,–ասաց վարչապետը։
Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ
Նա հորդորեց խուճապի չմատնվել։ Փաշինյանի խոսքով`տնտեսվարողների և ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանի միջև քննարկում է եղել, և տնտեսվարողները ԱԱԾ տնօրենին վստահեցրել են, որ եթե անգամ մեկ ամիս ոչինչ չներկրվի Հայաստան, երկիրը ոչնչի կարիք չի ունենա։ Չնայած, նման սցենար չկա, որ Հանրապետություն ոչինչ չմտնի։
Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին վարակակիրը, որի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին, 29-ամյա մի տղամարդ էր, որն Իրանից էր եկել Հայաստան։ Նա արդեն իսկ կազդուրվել է։
Կառավարությունը կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը