Հարավկովկասյան երկաթուղին լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար

Բոլոր աշխատողների ջերմությունն ամեն օր կստուգվի, մասսայական միջոցառումների անցկացումը և գործուղումները երկաթուղում կբացառվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վաղվանից սկսած ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության: Համապատասխան հանձնարարականը տվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ 

Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջարկել են բուժաշխատողներին անվճար տեղափոխել

Տպավորություն է, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան. Էջմիածնի քաղաքապետի հորդորը

Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարել է կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Դա վերաբերում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: 

«Անհրաժեշտ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ընկերության աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում»,-նշել է Մելնիկովը:

Նա նաև հանձնարարել է բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը և գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:

Մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: 

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է արձանագրվել։ Առաջին վարակվածն արդեն առողջացել ու դուրս է գրվել։ 

Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին