Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում

Գյումրիում կորոնավիրուսի կանխարգելման համար քայլեր են ձեռնարկվում: Քաղաքապետն այդ նպատակով խորհրդակցություն է անցկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գյումրիում այսօրվանից սկսած` ամեն օր ախտահանվելու է համաքաղաքային տրանսպորտը, իսկ տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին և անհատ տաքսու վարորդներին քաղաքապետարանը խորհուրդ է տալիս ամեն օր ախտահանել մեքենաները:

«Քաղաքացիները ճնշման, տաքության դեպքում պետք է մեկուսանան». Ծառուկյան

Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. տեսանյութ

«Քաղաքապետի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է ևս մեկ անգամ բնակչությանը հորդորել պահպանել հիգենիայի կանոնները, զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից (հարսանիք, ծնունդ, խնջույքներ), դադարեցնել ապօրինի կերպով կազմակերպվող բացօթյա առևտուրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի խոսնակ Սոնա Առաքելյանը` նշելով, որ քաղաքապետարանի համապատասխան բաժիններին տրվել են հանձնարարականներ։

Առաքելյանը նշեց, որ Գյումրու «Կոմունալ ծառայությունը» ողջ քաղաքով իրականացնում է մաքրման աշխատանքներ։ Ախտահանվում են փողոցներն ու կանգառները։ 

Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում

Ամենօրյա ռեժիմով կախտահանվեն կոմունալ ծառայության աղբատար մեքենաները, աղբամանների շրջակայքը: Աղբի հեռացումը կիրականացվի օրական 2 անգամ:

Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում

Հիշեցնենք` 2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա` մարտի 16–ի դրությամբ, արդեն հասել է 169 719–ի. նրանցից 77 776–ը բուժվել է, 6518–ը` մահացել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Նրանցից մեկն արդեն առողջացել է։

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում