Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջարկել են բուժաշխատողներին անվճար տեղափոխել

Բարսելոնայում աշխատող հայերը յուրօրինակ քայլ են արել ու իրենց օգնությունն առաջարկել տեղի բուժաշխատողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Բարսելոնայում հայ տաքսիստները որոշել են իրենց ներդրումն ունենալ կորոնավիուսի կանխարգելման հարցում։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ նրանք բուժաշխատողներին անվճար են տեղափոխելու։

Facebook սոցիալական ցանցի էջում նշված են նաև 9 հայ տաքսիստների տվյալները, այդ թվում` հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում զանգահարեն նրանց։

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը քիչ չէ. այսօրվա դրությամբ 7988 դեպք է գրանցվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։

Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ