Արտակարգ դրության ընթացքում վարչապետը չի բացառում հարկադրանքի միջոցների կիրառումը

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել են 43 պատգամավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հայաստանում չկա կորոնավիրուսի հետ կապված նոր իրավիճակ, քան այն իրավիճակը, որ հայտարարվել էր պատկան մարմինների կողմից։

ԱԺ-ում Արտակարգ դրության նախագծի քննարկման ժամանակ, կառավարության որոշումը ներկայացնելով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի

«Այս պահի դրությամբ մենք ունենք կորոնավիրուսով հիվանդացության 30 հաստատված դեպք, և, ըստ էության, այդ 30 դեպքերից 19-ը առնչվում են էջմիածին քաղաքի հայտնի նշանադրության արարողության հետ, ևս 3 հոգի առնչվում են առաջին դեպքի հետ։ Ամենամտահոգող դեպքը երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք հայտնաբերվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այժմ կառավարությունը պարզում է վարակվածների շփման շրջանակները։

Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, վարչապետը նշեց, որ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքով համաճարակային իրավիճակն արտակարգ դրություն հայտարարելու հիմք չի համարվում։

Փողոցում վաճառվող ապրանքները կարող են վիրուսային տարրեր պարունակել, իսկ սուպերմարկետի՞նը

«Այնտեղ նախատեսված է արտաքին ազդեցության պարագայում, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին կամ բնական աղետ, և մարդկանց կյանքը պետք է այդ իրավիճակում կազմակերպել ու մարդկանց պաշտպանել»,- ասաց Փաշինյանը։

Մինչդեռ Հայաստանում վերջին 20 օրերը ցույց են տվել, որ մարդուն վտանգ է սպառնում մեկ այլ մարդու ոչ ճիշտ վարքագիծը։

Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը

Նման դեպքերում քաղաքացիների նկատմամբ հարկադրանքի միջոցներ գործադրել հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում։

Նշենք, որ ԱԺ նիստին գրանցվել է 101 պատգամավոր, թեև ԱԺ կանոնակարգ օրենքով նիստը կկայանար անգամ քվորումի բացակայության պայմաններում։

Վարչապետին հարց տալու համար գրանցվել է 43 պատգամավոր։