«Աերոֆլոտը» ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի եվրոպական 13 քաղաքներ

Ռուսական ավիաընկերությունը տեղեկացնում է, որ եվրոպական երկրներում գտնվող ՌԴ քաղաքացիները ցանկության դեպքում կարող են վերադառնալ Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուսական «Աերոֆլոտ» խոշոր ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի եվրոպական 13 քաղաքներ: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ

«Աերոֆլոտը» ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Պրահա (Չեխիա), Ֆրանկֆուրտ, Մյունխեն (Գերմանիա), Սալոնիկ (Հունաստան), Բարսելոնա (Իսպանիա), Ցյուրիխ (Շվեյցարիա), Կոպենհագեն (Դանիա), Օսլո (Նորվեգիա), Քիշնև (Մոլդովա), Վիլնյուս (Լիտվա), Վարշավա (Լեհաստան), Տալլին (Էստոնիա), Վիեննա (Ավստրիա), Տաշքենդ, Բուխարա, Սամարղանդ (Ուզբեկստան)։

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով կաշխատի փակ ռեժիմով

Հայտարարությունը չի վերաբերվում ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ծրագրել են Ռուսաստան վերադառնալ վերոնշյալ քաղաքներից:

Հիշեցնենք`աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա` մարտի 16–ի դրությամբ, արդեն հասել է 169 719–ի։ Նրանցից 77 776–ը բուժվել է, 6518–ը` մահացել:

Վարակի տարածման առումով շարունակում են ցուցանիշները բարձր մնալ Չինաստանում և Իտալիայում` Չինաստանում 80 860 վարակակիր կա, իսկ Իտալիայում նրանք 24 747–ն են։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Նրանցից մեկն արդեն առողջացել է։

Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին