«Քաղաքացիները ճնշման, տաքության դեպքում պետք է մեկուսանան». Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ամենակարևորը ժողովրդի առողջական վիճակն է, և դրա համար յուրաքանչյուրը պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները ճնշման, տաքության, հազալու կամ էլ գրիպային հիվանդությունների դեպքում պետք է անմիջապես մեկուսանան։ ԲՀԿ առաջնորդը նման կարծիք հայտնեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

Փաշինյանը և Միշուստինը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց են ունեցել. ինչ են որոշել

«Յուրաքանչյուր մարդ պետք է առանձնանա, քանի որ եթե իմանա, որ իր պատճառով կարող է ընկերը, գործընկերը, դասընկերը կորոնավիրուսով վարակվի, ինքն իրեն չի ների»,–ասաց նա։

Ծառուկյանի խոսքով` այսօր ամենակարևորը ժողովրդի առողջական վիճակն է, և դրա համար յուրաքանչյուրը պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերի։

Կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել ժամը 18։30-ից

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր տնտեսական խնդիրներին` Ծառուկյանը հայտնեց, որ պետք է ամբողջ բանկային վճարումները երեք ամիս ժամկետով սառեցնելու որոշում կայացվի։

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։