Փողոցում վաճառվող ապրանքները կարող են վիրուսային տարրեր պարունակել, իսկ սուպերմարկետի՞նը

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված փողոցային առևտրի դեմ պայքարում լրացուցիչ հերթապահություն է սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով և հորդորելով քաղաքացիներին չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք։

Երևանի քաղաքապետարանն ախտահանում է քաղաքային տրանսպորտը. տեսանյութ

«Փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ։ Դրանք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար։

Sputnik Արմենիան զրուցել է փողոցային առևտրով զբաղվող մի քանի մարդկանց հետ. կանաչեղեն վաճառող մի տղամարդ ասաց, որ գրեթե ամեն օր էլ Երևանի քաղաքապետարանից գալիս ու ասում են`  հավաքել ապրանքն ու հեռանալ։

Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել

«Այսօր դեռ չեն եկել, սակայն ամեն օր նույն բանն է։ Եղածը կանաչեղեն է` ի՞նչ պիտի անի իմ վաճառած թարխունը կամ համեմը։ Ասում են` վիրուս կա դրանց վրա։ Իսկ սուպերմարկետներում նորից բաց–բրախտի դրած վաճառվող կանաչեղենի վրա վիրուս չկա՞, թե՞ քաղաքապետարանն ախտազերծում է հատ–հատ սուպերմարկետներում վաճառվող ապրանքը»,–ասաց տղամարդը։

Նա հայտնեց` 3 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է և օրական 3000-3500 դրամ հազիվ է աշխատում, և եթե գնա շուկա ու մի բան էլ տեղի համար գումար վճարի, ընտանիքին ապրելու համար գումար չի մնա։

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով կաշխատի փակ ռեժիմով

Տղամարդու հարևանությամբ երկու երիտասարդ տղաները, որոնք նույնպես կանաչեղեն են վաճառում, ասացին, որ քաղաքապետարանը հիմա հաճախ է խղճով է մոտենում իրենց ու թույլ տալիս վաճառել ապրանքը։ Մյուս կողմից, սակայն, այնպես չէ, որ իրենց համար հաճելի է` անձրևին ու ցրտին նստել ու էստի համեցեք կանչել` ինչ է թե` օրվա ապրուստ վաստակեն։

«Ջահել տղա եմ` քո կարծիքով ինձ հաճելի՞ է ամեն օր նախատինք ստանալ, թե ինչի ես դրսում վաճառում, գնա շուկա։ Բայց ինձ համար կարևոր է անգամ 500 դրամը, դրանով ենք ապրում»,–ասաց նա։

500 վերելակ Երևանի համար. քաղաքապետարանը մրցույթ կհայտարարի, բայց ո՞ր շենքերի բախտը կբերի

Ի դեպ, մայթեզրերին այս օրերին նաև ձուկ էին վաճառում, և այդ վաճառականներն արդեն հավաքում էին իրենց ապրանքը։ Նրանք նշում էին, որ լսել են` շուտով քաղաքապետարանից մարդիկ են գալու և եթե կանաչեղեն վաճառողների դեպքում ինչ–որ չափով «ներելի» է փողոցային առևտուրը, սակայն իրեց միշտ ստիպում են հավաքել ապրանքն ու հեռանալ։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի վարակման 30 դեպք է հայտնաբերվել։