Ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա կորոնավիրուսի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշարերը

Նշվում է, որ վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն հանդես կգա հայտարարությամբ իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:

Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել

Ավելի վաղ ՀՖՖ-ն հետաձգել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի մրցաշարերը։