Beeline-ը փակում է բոլոր գրասենյակները և երկարաձգում վճարումները

Beeline-ի գրասենյակներից բաց կլինի միայն մեկը։ Հաճախորդների սպասարկման ծառայությունը, սակայն, հասանելի է շուրջօրյա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Beeline ընկերությունը հայտարարում է, որ մարտի 17-ից Հայաստանում կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից:

ՀՀ կառավարության քննարկումն արտակարգ դրություն հայտարարելու մասին. տեսանյութ

Ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների, ինչպես նաև բոլոր COMBO փաթեթների վճարումները:

Ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով։

ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ է անում պատրաստ լինել հատուկ նիստին

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով։ 

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից: Բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել նաև Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին: