Առողջապահության նախարարությունը հայտարարում է կամավորների ընդունելություն

Բացի բժշկական հմտություններ ունեցողներից, նախարարությունը հավաքագրում է նաև թարգմանիչներ տվյալների բազա լրացնողներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ են բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք, թարգմանիչներ, տվյալների բազա լրացնողներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Խանութներում ապրանք կա, դիմակների թիվն էլ 1 միլիոնի է հասնում. ՏՄՊՊՀ հայտարարությունը

«Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում»,- գրել է նա:

Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել

Բոլոր նրանք, ովքեր ունեն նմանատիպ հմտություններ և կուզենան առաջիկա օրերին կամավորության սկզբունքով աշխատել կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել իրենց անունը, ազգանունը և այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է շուրջ 380 քաղաքացի։