Վրաստանը և Ռուսաստանը ժամանակավորապես փակում են սահմանը

Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։

Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման «արագ թեստեր». Տիգրան Ավինյան

«Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 14–ից փակ է նաև Հայաստան-Վրաստան սահմանը, ինչպես նաև ժամանակավորապես կասեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։ Բացի այդ, դրանք չեն առնչվի նաև  միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց։: