Որոնողական աշխատանքների համար ձևավորվել է միասնական շտաբ. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Նոր տեսակի կորոնավիրուսը վնասներ է հասցնում ոչ միայն մարդկային կյանքերին և առողջությանը, այլև համաշխարհային տնտեսությանը։ Հայաստանի դեպքում տեսանելի են հատկապես զբոսաշրջության ոլորտում ունեցած բացասական հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու վերաբերյալ երեկ երեկոյան կառավարությունում խորհրդակցություն է անցկացվել։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում խորհրդակցության մի հատվածը ներկայացնող տեսանյութ է հրապարակել։

Որոշ չվերթերի ուղևորներ կարող են կարանտին տեղափոխել. «Զվարթնոց» օդանավակայան

«Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը, բացի մարդկային կյանքներին և առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, նաև առանձին երկրներում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են։ Մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը և բնական է»,- ասել է փոխվարչապետը։

Խորհրդակցության նպատակն էր քննարկել տարբեր գերատեսչությունների առաջարկները, սեղմ ժամկետներում կազմել գործողությունների ծրագիր, որը թույլ կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու կորոնավիրուսի հնարավոր տնտեսական հետևանքները։

Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ

«Ձևավորվում է մեկ ընդհանուր շտաբ առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով»,- հայտարարել է փոխվարչապետ Ավինյանը՝ հավելելով, որ այս պահին այդ աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվում։

Նրա խոսքով` փոխվարչապետի գրասենյակը, առողջապահության ու արտաքին գործերի նախարարություններն աշխատելու են 24-ժամյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ մարտի 15–ի ժամը 16։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 23 դեպք կա, որոնցից 16-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հիվանդների թվում նաև դպրոցահասակ երեխա կա։Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկում։ Մեկուսացվել են երեխայի դասընկերներն ու ուսուցիչները։