Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ

Դպրոցի տնօրենը որոշ մանրամասներ է հայտնել և նշել, որ արդեն իսկ թեստավորել են կորոնավիրուս ախտորոշված աշակերտի կողքի նստողին և վերջինիս թեստը եղել է բացասական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակված երեխան Էջմիածնի թիվ 4 դպրոցի երրորդ դասարանում է սովորում. մեկուսացվել են նրա դասընկերները և 5 ուսուցիչ. Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը։

ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

«Ընդհանուր առմամբ մեկուսացվել է 65 մարդ՝ 5 ուսուցիչ, 27 աշակերտ, նրանց ծնողներն ու որոշ ընտանիքների անչափահաս երեխաները։ Չորս ծնող հրաժարվել են իրենց երեխաներին մեկուսացնելուց»,-ասաց տնօրենը։

Մուրադյանի խոսքով՝ արդեն իսկ թեստավորել են կորոնավիրուս ախտորոշված աշակերտի կողքի նստողին, և վերջինիս թեստը եղել է բացասական։

Դասարանում, որտեղ սովորել է վարակակիրը, 35 աշակերտ կա, որից երկուսը ջրծաղիկով են վարակված եղել և այդ օրերին դասի չեն հաճախել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան

Տնօրենը հայտնեց՝ նշանադրությանը մասնակցելուց հետո երեխան նախորդ շաբաթ երկու օր ՝ երկուշաբթի և երեքշաբթի հաճախել է դպրոց։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152 909-ի

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 մարդ կա։