Կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին, ուսուցիչներին և ծնողներին տեղափոխել են Ծաղկաձոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի- Sputnik. Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից, նաև հրաժարվել են մեկուսացման տալ իրենց երեխաներին։

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին և նրանց ծնողներին արդեն տեղափոխել են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տուն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան

Մեկուսացվել է 65 անձ, նրանցից հինգն ուսուցիչներ են, 27-ը՝ աշակերտներ։ Մեկուսացված են նաև նրանց ծնողներն ու մի քանի ընտանիքից անչափահաս երեխաներ։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ մեկուսացման վայրի մասին տեղեկատվություն չեն տալիս՝ խուսափելով ավելորդ ուշադրությունից։

Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները

Հավելենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 23-ի։ 21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ Առնվազն մինչև մարտի  23 -ը ՀՀ-ում չեն գործի կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հատուկ օնլայն հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցման կազմակերպման համար։

ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել