Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ

Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ավստրիան և Սլովակիան խիստ սահմանափակումներ են սկսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Առաջիկա օրերին Ավստրիան կդադարեցնի օդային, նաև երկաթուղային հաղորդակցությունը եվրոպական մի շարք երկրների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցմանը։

Թուրքմենստանում գիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցը

«16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ Ավստրիայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը։ Երեքշաբթի՝ 17.03.2020, կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Ավստրիայի օդային հաղորդակցությունը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Իսկ Սլովակիայի Հանրապետությունը մարտի 11-ին երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարարությունը ծանուցում է տարածել, ըստ որի՝ երկրի երեք միջազգային օդանավակայանները չեն գործի, նրանք, ովքեր ունեն Սլովակիայում ժամանակավոր կամ մշտապես ապրելու իրավունք այստեղ վերադառնալուց հետո 14 օր կմնան կարանտինում։

Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները

Հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել Հունգարիայի, Չեխիայի և Ավստրիայի հետ սահմաններին՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։ Դեսպանությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին իրենց չվերթերի վերաբերյալ տեղեկությունը նախապես ստուգել չվերթն իրականացնող ավիաընկերության կայքում։