ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ, թուրինյան «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջարկել է Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար դարձնել հիվանդանոցներ։
Ինչպես հաղորդում է իսպանական ֆուտբոլային պարբերական «Marca»-ն, հյուրանոց-հիվանդանոցները նախատեսված կլինեն կորոնավիրուսով վարակված և կարանտինի մեջ գտնվող մարդկանց համար։ Նրանք կկարողանան անվճար ապրել հյուրանոցներում բուժման ամբողջ ընթացքում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը հայտարարել է նաև, որ կվճարի բժիշկների և աշխատակիցների աշխատավարձերը:
Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն որոշել է ժամանակավորապես չվերադառնալ Թուրին։ Հինգ անգամ «Ոսկե գնդակի» արժանացած լեգենդար ֆուտբոլիստը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ նրա թիմակից Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն մինչև ապրիլի 3-ը արգելել է մարզական միջոցառումների անցկացումը երկրի ամբողջ տարածքում։