Պետական մարմինների աշխատակիցների մի մասը կաշխատի տնից

Որոշումը հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը, նաև նրանց, ովքեր ունեն տարբեր ուղեկցող հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ առաջիկա  օրերին պետական մարմինների աշխատակիցների մի մասը կարող է աշխատել հեռահար:

«Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով՝ դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը»,- գրել է փոխվարչապետը:

Հայաստանի ավիակարգավարները ինքնամեկուսացվել են

Ավինյանը նշել է, որ այս որոշումը հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։

Հիշեցնենք, որ ըստ մասնագետների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդությունը ծանր կամ մահացու ընթացք է ունենում հիմնականում տարեցների և ուցեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։