Մոսկվայում ձերբակալել են «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին

Հարությունյանին տեղափոխել են Տվերսկոյ վարչական շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ ստուգումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ինչպես հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, Հարությունյանը ձերբակալվել է մարտի 14-ին։

«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք

«Շաբաթ օրը` մարտի 14-ին, Տվերսկայա փողոցում ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է 1974 թվականին ծնված, ՀՀ քաղաքացի Վահագն Ստյոպայի Հարությունյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Հարությունյանին տեղափոխել են Տվերսկոյ վարչական շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ստուգումների համար։

Հայտնի է` երբ կհրապարակվի Քոչարյանի քրգործը կարճելու` փաստաբանական թիմի միջնորդության ակտը

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։