Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա

Երեխան հոսպիտալացված է, մեկուսացվում են նաև նրա դասընկերներն ու ուսուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- նշել է Նիկողոսյանը։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ևս մեկ գրառում է արել և հայտնել, որ երեխան սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկում։

«Երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում հաստատված կորոնավիրուսի 20 դեպք կա. դրանցից 13-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի դեպքով։

Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները