Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152 909-ի

Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 20 դեպք։ Վարակի վերջին դեպքերը գրանցվել են Էջմիածնում՝ աղմկահարույց նշանադրությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ըստ South China Morning Post-ի վիճակագրության՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում համաճարակի սկզբից մինչև օրս կազմել է 152 909։

Հայաստանի ավիակարգավարները ինքնամեկուսացվել են

360tv.ru կայքը գրում է, որ վարակվածների կեսը (մոտ 72,5 հազար մարդ) առողջացել է, մահացածների թիվը հասել է 5801-ի։

Չինաստանում վերջին քսանչորս ժամում հայտնաբերվել է վարակման 20 նոր դեպք, մահացել է 10 մարդ։ Այդ երկրում հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 80844, որոնցից 66,9 հազարը ապաքինվել է(վարակվածնեի գրեթե 83%-ը), մահացել է 3199 մարդ։ 

Իտալիայում COVID-19-ով վարակվել է 21157 հոգի, մահացել է 1141-ը։

Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 4,5 հազարի, մահացել է 91 մարդ։ Իրանում 12,7 հազար մարդ է վարակվել՝ 611 մահվան ելքով։

ԱՄՆ-ում հաստատված է վարակման 2655 դեպք, 56 մարդ մահացել է։ Մեկ օրում վարակվել է ավելի քանի 600 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 է։

Պետական մարմինների աշխատակիցների մի մասը կաշխատի տնից

Նշենք, որ Հայաստանում վարակման վերջին մի քանի դեպքերը տեղի են ունեցել Էջմիածնում աղմկահարույց նշանադրությունից հետո, երբ Իտալիայից ժամանած բնակչուհին հրաժարվել է տնային ինքնամեկուսացումից՝ չնայած պատասխանատու մարմինների հոդորներին, որի հետևանքով հանդիսության մի քանի տասնյակ մասնակիցներ այժմ կարանտինի մեջ են։

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 14 մարդու մոտ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի։