Թրամփի բժիշկը բացատրել է՝ ինչու չպետք է նախագահը կորոնավիրուսի թեստ անցնի

Բժիշկը հաստատել է, որ նախորդ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը թեթև շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ դրանից երեք օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են արտահայտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik.ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալրդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին պարզաբանել է, թե ինչու նախագահը չպետք է կորոնավրուսի թեստ անցնի։

Հայաստանն ու Վրաստանը կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը

«Քանի որ նախագահի մոտ ախտանշաններ չկան, COVID-19-ի թեստ անցկացնելն այս պահին ցուցված չէ», - նշված է Քոնլիի հուշագրի մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Իրանի անվտանգության ուժերը 24 ժամվա մեջ կմաքրեն երկրի փողոցները. AFP

Բժիշկը հաստատել է, որ նախորդ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը թեթև շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ դրանից երեք օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են արտահայտվել։ Բացի այդ, ուրբաթ երեկո հայտնի է դարձել, որ Թրամփի հետ այդ երեկո նույն սեղանի շուրջ նստած ևս մի մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նրա խոսքով՝ առաջին վարակակրի հետ Թրամփը «բացառապես սահմանափակ» շփում է ունեցել․ նրանք սեղմել են միմյանց ձեռքն ու լուսանկարվել են։ Երկրորդի հետ նա ավելի շատ ժամանակ է անցկացրել, սակայն դա եղել է մինչ այն պահը, երբ այդ մարդու մոտ ախտանիշներ են ի հայտ եկել։ Թրամփի բժիշկի խոսքով՝ նման դեպքերում վարակվելու ռիսկը փոքր է։

Թրամփը բազմիցս ասել է, որ լավ է իրեն զգում ու չի պատրաստվում կորոնավիրուսի թեստ անցնել։ Սակայն երեկ` մարտի 13–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «ամենայն հավանականությամբ» ինչ-որ պահի իրեն էլ կստուգեն COVID-19 առկայության վերաբերյալ։

Աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ մեկ օրում 78 միլիարդ դոլար են կորցրել. Forbes