Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մինչ օրս 200 անձ է մեկուսացված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Էջմիածնի հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մեջ էլ կլինեն կորոնավիրուսով վարակվածներ։ Նախարարը նման կարծիք հայտնեց Facebook սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Փաշինյանն ու կինը հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերը

«Հայտնաբերել ենք կորոնավիրուսով վարակված կնոջ հետ բոլոր շփվածներին։ 38 անձ թեստավորվել են, և նրանցից 36–ի մոտ բացասական է եղել արդյունքը։ Իրականում շատ լավ է, քանի որ դրանք ռիսկի խմբերում գտնվող անձինք էին»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` մինչ օրս 200 անձ է մեկուսացված կա՛մ Ծաղկաձորում, կա՛մ տնային պայմաններում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված 15 անձանց` նախարարը նշեց, որ  վարակակիրներից 14–ն իրենց լավ են զգում, մեկն ունի ջերմություն և թոքաբորբ։

Նախարարը վստահեցրեց` նախարարությունը որևէ մեկից որևէ տեղեկատվություն չի թաքցնում, և հորդորեց հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ 

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո գնացել է որդու նշանադրությանը։

Ընդհանուր առմամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15 է, նրանք բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Բավրայի անցակետը հատելուց հետո երկու օտարերկրյա քաղաքացի է մեկուսացվել. Շիրակի մարզպետ