ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` երեկ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել։
Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը
«Պարզվել է` Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև կայանված «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենային» ,–նշված է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Վարդան Մ., ծնված 1990 թ., Հայկ Բ., ծնված 1990 թ. և Մկրտիչ Դ., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ։ Բժիշկները Սուրեն Ա.-ի և Մկրտիչ Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Մ.-ն և Հայկ Բ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է